Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարների վնաս կկրի

Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարների վնաս կկրի
07.01.2016 | 18:13

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների խզումը Էր-Ռիադին մեծ վնաս կհասցնի, եթե իրանցի ուխտավորները հրաժարվեն մեկնել Մեքքա՝ գրում է Forbes-ը: Ամեն տարի Սաուդյան Արաբիա ուխտագնացության՝ հաջի են մեկնում մոտ 100 հազար իրանցիներ, ևս 500 հազար իրանցիներ փոքր ուխտագնացության են գնում: Իրանցիների մասնաբաժինը Սաուդյան Արաբիա մեկնող ուխտավորների թվի 5 տոկոսն է: 2014-ի տվյալներով՝ ուխտագնացություններից Էր-Ռիադը 18,6 մլրդ դոլարի եկամուտ է ստացել, որ հավասարվում է նավթից ստացվող եկամտի հետ: Սաուդյան տնտեսագետների տվյալներով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկրում մոտ 5000 դոլար է ծախսում: Սաուդյան Արաբիա մեկնելուց իրանցիների հրաժարվելը Էր-Ռիադի համար կարժենա 3 մլրդ դոլար: Երկու երկրների միջև ճգնաժամի ընթացքում հաջի մեկնելուց հրաժարվելու հարց չի բարձրացվել, սակայն երկրների միջև վիզայի ռեժիմ է գործում, դեսպանատների փակման պայմաններում հայտնի չէ, թե ինչպես են իրանցիները Սաուդյան Արաբիայի վիզա ստանալու:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ